Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է սոցցանցերում թիմի բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Գոեսի սկանդալային հրապարակման մասին։
«Այս շաբաթ ես խոսեցի Ռոդրիգոյի հետ և հարցրի նրան այս իրավիճակի մասին: Նա ինձ վստահեցրեց, որ այդ հաղորդագրությունն իր կողմից չի ուղարկվել։ Ռոդրիգոն երջանիկ է Մադրիդում. նա իր գործը շատ լավ է անում։ Նրա հետ խնդիրներ չկան»,- Կարլո Անչելոտիի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Երկուշաբթի երեկոյան սոցիալական ցանցերում հաղորդագրություն հայտնվեց, որտեղ Ռոդրիգոն նշում էր, որ ինքը Մբապեի, Ջուդ Բելինգհեմի և Վինիսիուս Ժունիորի կողքին հարձակվողական քառյակի մաս է կազմում, որպես BMRV, այլ ոչ թե պարզապես BMV, ինչպես դա անվանել են Մադրիդի մամուլը՝ ցուցադրելով էր իր դժգոհությունը։
Հիշեցնենք, որ հրապարակումից որոշ ժամանակ անց 23-ամյա ֆուտբոլիստը ջնջել է գրառումը, սակայն The Athletic-ը հաստատել է, որ այս հաղորդագրությունն իրականում գոյություն ունի։