Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը կնդունի «Վալյադոլիդին»։ «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է առաջիկա հանդիպման մասին։
«Մենք լավ էինք պատրաստվել այս շաբաթվա խաղին։ Մենք աշխատել ենք այն ամենի վրա, ինչը չստացվեց «Մալյորկայի» հետ խաղում։ Մենք հիանալի հասկացանք կատարվածը և փորձեցինք ուղղել այն։ Վալյադոլիդի հետ հանդիպումը լավ փորձություն կլինի»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ խաղը կկայանա կիրակի օրը՝ օգոստոսի 25-ին, Երևանի ժամանակով 19։00-ին։