«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենը կարող է վերադառնալ Անգլիա, հայտնում է Goal-ը։
Աղբյուրի համաձայն՝ Կատալոնական ակումբը պատրաստ է վաճառել դանիացուն։ Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Տոտենհեմը» պատրաստ են ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերի ընթացքում պայքարել Քրիստենսենի համար։
28-ամյա պաշտպանը շատ լավ ծանոթ է Անգլիայի Պրեմիեր լիգային. նա տասը տարի եղել է «Չելսիի» համակարգում՝ մասնակցելով 161 հանդիպման։
Նախորդ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է «Բարսելոնայի» 42 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։