33-ամյա գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը հրաժեշտ է տվել կատալոնական «Բարսելոնային»։
«Մեկ տարի է անցել, բայց արդեն հրաժեշտ տալու ժամանակն է։ Ես եկել էի այստեղ՝ դիմակայելու նոր, հետաքրքիր մարտահրավերին, և ես պատրաստ էի դրան: Ես ամեն ինչ տվել եմ դժվարին մրցաշրջանում թիմի և ակումբի համար լավագույնս պայքարելու համար և անհամբեր սպասում էի, թե երբ եմ օգնելու թիմակիցներիս նոր արշավում։
Հիմա ես հեռանում եմ ծանր իրավիճակում, բայց եթե իմ հեռանալը կարող է ֆինանսական առումով օգնել ակումբին, ապա դա ինձ մի փոքր ավելի քիչ է տխրեցնում։
Այնուամենայնիվ, դա անհավանական փորձառություններով և վերելքներով ու վայրէջքներով ժամանակ է եղել. ես միշտ ցանկացել եմ խաղալ «Բարսայում», և շատ շնորհակալ եմ այն հիշողության և փորձի համար, որը ես կհիշեմ իմ կյանքում: Մաղթում եմ ձեզ լավագույնը մրցաշրջանի և ապագայի համար: Երկրպագուներն արժանի են, որ այս մեծ ակումբը վերադառնա աշխարհի լավագույնների շարքին․ Visca el Barça»,- գրել է Գյունդողանը իր instagram-յան էջում։
Հիշեցնենք, որ Գյունդողանը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2023 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթիում» յոթ տարի հանդես գալուց հետո ազատ գործակալի կարգավիճակով։