«Բարսելոնայի» սենեգալցի պաշտպան Միքայիլ Ֆայեն մոտ է կատալոնական ակումբից հեռանալուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ աֆրիկացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Ֆրանսիայի առաջնությունում։ Ֆայեն պայմանագիր կկնքի «Ռենի» հետ։ Գործարքի արժեքը կկազմի 12 մլն եվրո, ներառյալ 4 միլիոնի չափով բոնուսների տեսքով։
Ռոմանոյի հաղորդմամբ՝ «Կապտանռնագույնները» պայմանագրում ներառել են կետ, որի համաձայն կարող են մեկ տարի անց 35 միլիոն եվրոյով առաջնային իրավունքով հետ գնել խաղացողի տրանսֆերը, իսկ երկու տարի անց 40 միլիոնով։ Նշվում է նաև, որ այսօր՝ օգոստոսի 23-ին, պաշտպանը կմեկնի Ֆրանսիա։