Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մոտ է Իսպանիայի առաջնություն վերադառնալուն։ Ինչպես հայտնում է Marca-ն կոլումբիացի ֆուտբոլիստը ժամանել է Մադրիդ՝ ավարտելու իր «Ռայո Վալեկանո» տեղափոխությունը։
33-ամյա կիսապաշտպանի վերջին ակումբը բրազիլական «Սան Պաուլոն» էր։ Ռոդրիգեսն այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի:
Հիշեցնենք, որ Խամեսը լավ հանդես եկավ 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունում՝ դառնալով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։