«Միլանի» գործադիր տնօրեն Ջորջիո Ֆուրլանին պատասխանել է թիմի պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի ապագայի վերաբերյալ հարցին:
«Լեաուն այս ամառ ոչ մի տեղ չի հեռանա «Միլանից»»,- սոցիալական ցանցերում Ֆուրլանիի խոսքերն է մեջբերել ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լեաուն հետաքրքրված է «Բարսելոնա» տեղափոխությամբ։ Պորտուգալացին դարձել է կատալոնական ակումբի երկրորդ ընտրությունը այն բանից հետո, երբ Բիլբաոյի «Ատլետիկի» իսպանացի հարձակվող Նիկո Ուիլյամսի տրանսֆերի շուրջ բանակցությունները ձախողվել են։
Նախորդ մրցաշրջանում Լեաուն «Ռոսոներիների» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո: