Նյու Յորքում կայացել է թենիսի US Open-ի 2024 թվականի տղամարդկանց առաջնության վիճակահանությունը։
Մրցաշարը կանցկացվի օգոստոսի 26-ից սեպտեմբերի 8-ը։
Կարեն Խաչանովի մրցակիցն առաջին փուլում կլինի Դանիել Էվանսը (Մեծ Բրիտանիա)։
Ավստրալիայի բաց առաջնության 2024 թվականի հաղթող, իտալացի Յաննիկ Սիները մեկնարկում կհանդիպի ամերիկացի Մակենզի Մակդոնալդի հետ։ US Open-ի գործող չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչն իր առաջին մրցակցին կիմանա որակավորման փուլից հետո։
Աշխարհի երրորդ ռակետի՝ իսպանացի Կարլոս Ալկարասի մրցակիցը նույնպես հայտնի կդառնա որակավորման փուլից հետո, իսկ 2020 թվականի օլիմպիական չեմպիոն գերմանացի Ալեքսանդր Զվերևը կհանդիպի ֆինն Էմիլ Ռուսուվուորիի հետ։