«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեն մոտ է «Բետիս» տեղափոխությանը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն։
Ռոմանոյի հաղորդմամբ՝ Սևիլյան ներկայացնող ակումբը գրեթե համաձայնության է եկել «Կապտանռնագույնների» հետ 19-ամյա խաղացողի վարձակալության հարցում։ Կողմերը պետք է կարգավորեն միայն մի քանի մանրամասներ, որոնցից մեկը վարձակալության պայմանագրի տևողությունն է։ Հնարավոր է, որ Ռոկեն «Բետիս» գնա ոչ թե մեկ, այլ երկու մրցաշրջանով: 19-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները և սպասում է «Բարսելոնայի» կանաչ լույսին։
Հիշեցնենք, որ Ռոկեն «Բարսելոնային» էր միցաել 2024 թվականի հունվարին բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեից» 40 միլիոն եվրոյի դիմաց: Հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականը։