Մադրիդի «Ատլետիկոն» «Վանդա Մետրոպոլիտանոյում» ներկայացրեց ակումբի նորեկներին, որոնք այս ամռանն են համալրել թիմի շարքերը։
Ինչպես հաղորդում են իսպանական լրատվամիջոցները, թիմի նորեկների շնորհանդեսի ժամանակ մարզադաշտում ներկա է գտնվել «Ներքնակագործների» ավելի քան 30 հազար երկրպագու։
Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանից առաջ «Ատլետիկոյին» են միացել Ալեքսանդր Սորլոթը, Խուլիան Ալվարեսը, Ռոբին լե Նորմանը և Քոնոր Գալահերը։ Բոլոր չորս նորեկների տրանսֆերների ընդհանուր արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո։