«Բարսելոնայի» գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը ազատ գործակալի կարգավիճակով վերադառնում է «Մանչեսթեր Սիթի»։ Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանը «Քաղաքայինների» հետ պայմանագիր կկնքի մինչև 2025 թվականի ամառը։ Հիշեցնենք, որ Գյունդողանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթիում» յոթ տարի հանդես գալուց հետո ազատ գործակալի կարգավիճակով։ Անգլիական ակումբի կազմում գերմանացին հինգ անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունը։
Անցած մրցաշրջանում 33-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 51 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։