«Լիվերպուլի» նախկին պաշտպան, իսկ այժմ հեռուստատեսային ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը, խոսել է Ժոաու Ֆելիքսի «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին։
«Եթե ուզում եք հարցնել, թե որտեղ է խաղալու Ֆելիքսը, ապա ես հակահարց ունեմ՝ որտեղ պետք է փոխվի նա հանդերձարանում: Ինչպե՞ս կարող են այս բոլոր խաղացողները տեղավորվել մեկ հանդերձարանում»,- Կարրագերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Նշենք, որ Ժոաու Ֆելիքսն իր կարիերայում արդեն վարձավճարով հանդես է եկել Լոնդոնի «Չելսիում» 2022/23 մրցաշրջանի երկրորդ կեսում։ 20 խաղում նա խփել է 4 գոլ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։