Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Փյունիկ» — «Ցելե» հանդիպման մուտքը կլինի ազատ՝ տոմսերով, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում օգոստոսի 22-ին, ժամը 20։00-ին։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա օգոստոսի 29-ին, ժամը 22։15-ին։