Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆում «Նոան» վաղը կհանդիպի Սլովակիան ներկայացնող «Ռուժոմբերոկի» հետ։
Հանդիպումը կկայանա վաղը, Աբովյանում, և կմեկնարկի 20։00-ին։ Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։
«Կարծում եմ՝ վաղն էլ շատ մրցակցային խաղ է սպասվում։ Չեմ կարծում, որ մրցակցի հետ նմանություն ունենք։ Ըստ իս՝ մենք տարբեր խաղաոճեր ունենք, բայց երկու թիմն էլ սիրում է ֆուտբոլ խաղալ։ Վաղը շատ հետաքրքիր խաղ եմ ակնկալում։
Եթե հաշվի առնենք, որ «Նոան» պատմության մեջ երբևէ չէր հաղթահարել առաջին փուլի արգելքը, իսկ հիմա որակավորման փլեյ-օֆֆ փուլում է, սա, կարծում եմ, մեծ քայլ է: Ի սկզբանե, դա էր մեր ցանկությունը, առաջին իսկ խաղից մեզ համար նշնակություն չի ունեցել, թե ում դեմ ենք խաղում, հարգում ենք բոլոր մրցակիցներին, բայց ցանկանում ենք հաղթել մեր ճանապարհին հանդիպած բոլոր մրցակիցներին՝ անկախ նրանից, թե ինչ թիմ է, որ երկրից է. սա է մեր ուղին», — նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուի Մոտան։
Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև․