Երևանի «Փյունիկի» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն ԿԼ-ի խաղարկության որակավորման երրորդ փուլի «Օրդաբասիի» դեմ պատասխան խաղից հետո (1:0) հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը։
«Անհավատալի է, նորից գոլ խփելը մի փոքր ուրիշ զգացողություններ են։ Երբ տանն ենք խաղում, Էմոցիանները ուրիշ են, դու ցանկանում ես փայլել քո երկրպագուների և ընտանիքի աչքի առաջ։ Ուրախ եմ գոլի համար, այն ինձ դրական էմոցիաներ պարգևեց։ Երբ մենք հաղթեցինք առաջին խաղում և վերադարձանք տուն, մարզիչը ասաց, որ չմտածեք, թե ուժեղ եք, քանի որ հաղթել եք առաջին խաղում։ Նա ասաց մենք պետք է պատրաստվենք խաղին այնպես, կարծես հաշիվը 0։0 է։
Մենք շատ ենք ափսոսում վնասվածք ունեցող խաղացողների համար, նրանք թիմի մասնիկն են և նրանց աջակցությունն ու ոգին օգնում են թիմին»,- ասել է Օտուբանջոն «Փյունիկի» մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ «Փյունիկը» երկու խաղերի արդյունքում 2։0 հաշվով առավելության հասավ ղազախական ակումբի նկատմամբ։ Հատկանշական է, որ «Նռնագույնների» կազմում երկու խաղերում էլ հաղթական գոլը հեղինակեց հենց Յուսուֆ Օտուբանջոն։
«Փյունիկը» ԿԼ-ի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլում կհանդիպի Սլովենիան ներկայացնող «Ցելյեի» հետ։