Երևանի «Փյունիկն» այսօր Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում նվազագույն հաշվով հաղթել է ղազախական «Օրդաբասիին» և երկու խաղերի արդյունքում առավելության հասնելով 2-0 հաշվով՝ դուրս է եկել որակավորման փլեյ-օֆֆ փուլ:
«Փյունիկի» մրցակիցը որակավորման փլեյ-օֆֆ փուլում կլինի Սլովենիան ներկայացնող «Ցելյե» ակումբը, որը Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում ընդհանուր դիմակայությունում 2-3 հաշվով զիջել է իռլանդական «Շեմրոկին»։ Վերջինս կշարունակի պայքարը ԵԼ-ի փլեյ-օֆֆում։
Նշենք, որ փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 22-ին, պատասխան խաղերը՝ 29-ին։
«Փյունիկն» առաջին հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ։