Երևանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում նվազագույն հաշվով հաղթել է ղազախական «Օրդաբասիին» և երկու խաղերի արդյունքում առավելության հասնելով 2:0 հաշվով՝ դուրս է եկել որակավորման փլեյ-օֆֆ փուլ:
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը․
«Սա մեր հայկական ֆուտբոլի առաջընթացն է, հաղթանակն է։ Այս հաղթանակը բոլորիս համար է։ Թիմը լավ աշխատեց։ Մեր խաղային ծրագիրն այսօր աշխատեց»,- ասել է Մելիքյանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև․