2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 22-րդ ռակետ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Ցինցինատիում (ԱՄՆ) ընթացող Masters շարքի մրցաշարի երրորդ փուլ։
Երկրորդ շրջանի խաղում Խաչանովը 6։3, 6։2 հաշվով պարտվել է Տոկիո-2020-ի օլիմպիական չեմպիոն, աշխարհի չորրորդ ռակետ, գերմանացի Ալեքսանդր Զվերևին։
Խաչանովի հանդիպումը Զվերևի հետ տևել է 1 ժամ 16 րոպե։
Ցինցինատիի քառորդ եզրափակիչ փուլ դուրս գալու համար Զվերևը կպայքարի Մաքս Փուրսել (Ավստրալիա) — Պաբլո Կարրենո Բուստա (Իսպանիա) խաղի հաղթողի հետ։