Մադրիդի «Ատլետիկոն» պատրաստվում է իրականացնել ընթացիկ տրանսֆերային պատուհանի հերթական ձեռքբերումը։
Մոտ ժամանակներս «Ներքնակագործների» շարքերը կարող է համալրել «Բարսելոնայի» ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Կլեման Լանգլեն, հայտնում է լրագրող Սանտի Աունան։
Աունայի խոսքով՝ մադրիդցիները համաձայնության են եկել ֆրանսիացու հետ։ Այժմ «Ատլետիկոն» պետք է համաձայնության գա «Կապտանռնագույնների» ղեկավարության հետ։
Հաղորդվում է, որ այս շաբաթ ակումբների միջև նոր բանակցություններ կկայանան, «Բարսելոնան» պատրաստ է բաժանվել ֆրանսիացուց։
29-ամյա ֆուտբոլիստը դեռևս բարձր աշխատավարձ է ստանում կատալոնական ակումբում, բայց դժվար թե այս մրցաշրջանում կարողանա հույս դնել Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի մեկնարկային կազմում հայտնվելու վրա։