ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի՝ «Պուշկաշ Ակադեմիա» — «Արարատ-Արմենիա» դիմակայության պատասխան խաղը կսպասարկի Կոսովոյի մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Գենչ Նուզանը։ Եզրերում նրան կօգնեն Ֆաթլում Բերիշան ու Բուջար Սելիմայը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Իլիր Մեհմետին։
Հիշեցնենք, որ «Պուշկաշ Ակադեմիա» — «Արարատ-Արմենիա» դմիակայության պատասխան հանդիպումը կկայանա վաղը՝ օգոստոսի 15-ին, ժամը 23։00-ին։
Թիմերի միջև կայացած առաջին խաղում Վարդան Մինասյանի սաները զիջել էին մրցակցին 1։0 հաշվով։