Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է մադրիդյան թիմի դարպասապահ Անդրեյ Լունինի ապագայի մասին իր թիմում։
«Լունինը կմնա՞. Անդրեյը նշանավոր խաղացող է և մեր թիմի կարևոր մասնիկը»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Լունինը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման, որոնցից 16-ում դարպասն անառիկ է պահել։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո:
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի համար իսպանական Մադրիդի «Ռեալի» և իտալական «Ատալանտայի» միջև հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին Լեհաստանի ազգային մարզադաշտում:
Հիշեցնենք, որ 2023/2024 մրցաշրջանի վերջում Մադրիդի «Ռեալը» նվաճել է Իսպանիայի չեմպիոնությունը, Իսպանիայի Սուպերգավաթը, ինչպես նաև դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող՝ եզրափակչում 2։0 հաշվով հաղթելով Դորտմունդի «Բորուսիային»։ «Ատալանտան» հաղթեց Եվրոպայի լիգայում՝ եզրափակչում ուժեղ գտնվելով «Բայերից» (3:0):