Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան վնասվածքի պատճառով ստիպված բաց կթողնի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության «Ատալանտայի» դեմ կայանալիք հանդիպումը։
21-ամյա խաղացողը ծնկի վնասվածք է ստացել «Արքայական» ակումբի մարզման ժամանակ։ Նշվում է, որ Կամավինգան հետազոտություն կանցնի ավելի ուշ, ինչից հետո պարզ կլինի վնասվածքի լրջության աստիճանը։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության «Ռեալ Մադրիդ» — «Ատալանտա» հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 14-ին, ժամը 23։00-ին։