Այսօր` օգոստոսի 14-ին կկայանա ՈւԵՖԱ-ի Սուպեգավաթի խաղարկության հանդիպումը Մադրիդի «Ռեալի» ու «Ատալանտայի» միջև։
Այս մրցաշարում միմյանց դեմ են մրցում ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկություններում հաղթած թիմերը։
Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակիչում «Արքայական» ակումբը 2։0 հաշվով պարտության էր մատնել Դորտմունդի «Բորուսիային» և 15-րդ անգամ հռչակվել մրցաշարի գավաթակիր։ Բերգամոն ներկայացնող ակումբը՝ «Ատալանտան» իր հերթին Եվրոպա լիգայի եզրափակիչում 3։0 հաշվով հաղթել էր Լևերկուզենի «Բայերին»։
Հանդիպումը կկայանա Վարշավայում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
Մադրիդյան ակումբն իր պատմության ընթացքում արդեն 5 անգամ նվաճել է այս տիտղոսը։ «Ատալանտան» առաջին անգամ կպայքարի տիտղոսի համար: