«Վեստ Արմենիայի» կազմը համալրել է Անդրիյա Դրագոևիչը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Փորձառու դարպասապահը Հայաստանում հանդես է եկել «Փյունիկ», «Արարատ», «Ալաշկերտ» ակումբներում:
Սերբիայի և Մոնտենեգրոյի մի շարք ակումբներում խաղացած Դրագոևիչը նախորդ երկու մրցաշրջաններում հանդես է եկել Կիպրոսում՝ ներկայացնելով «Ախիրոնաս» և «Էնոսիս» թիմերը:
«Վեստ Արմենիայի» նորեկը ներկայացրել է նաև Մոնտենեգրոյի ազգային հավաքականը: