Հայաստանի գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» այսօր՝ օգոստոսի 13-ին մեկնեց Հունգարիա, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Վարդան Մինասյանի սաները օգոստոսի 15-ին Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում կհյուրընկալվեն հունգարական «Պուշկաշ Ակադեմիային»։
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։ Թիմերի միջև կայացած առաջին խաղում երևանյան ակումբը պարտվել էր նվազագույն հաշվով (0:1):