Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության «Ատալանտայի» դեմ կայանլիք խաղի մասին։
««Ատալանտան արժանի է այստեղ լինելու, նրանք հիանալի թիմ են, որը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացրել: Հուսով ենք, որ չորեքշաբթի օրը կլինենք լավագույն թիմը խաղադաշտում։ Մենք գիտենք, որ նրանք ունակ են հաղթելու նման հանդիպումներում, ուստի հարգում ենք մեր մրցակիցներին: Նրանք վտանգավոր թիմ են, որը խաղում է յուրօրինակ կերպով»,- ասել է Անչելոտին նախախաղային մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում Կարլո Անչելոտիի թիմը 2:0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»՝ պատմության մեջ ռեկորդային 15-րդ անգամ տիրանալով «ականջավոր գավաթին»։
ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության «Ռեալ Մադրիդ» — «Ատալանտա» հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին, ժամը 23։00-ին։