Աշխարհի 22-րդ ռակետ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Ցինցինատիում ընթացող «Մասթերս» մրցաշարում դուրս է եկել երկրորդ փուլ:
Խաչանովը 1 ժամ 5 րոպե տևած խաղում երկու սեթերի արդյունքում 6-0, 6-3 հաշվով առավելության է հասել արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի նկատմամբ:
Հաջորդ փուլում Խաչանովը կհանդիպի աշխարհի չորրորդ ռակետ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևի հետ: