«Բարսելոնայի» երիտասարդ աստղ Լամին Յամալն արձագանքել է Սերժի Ռոբերտոյի՝ թիմից հեռանալուն։
Նա շնորհակալություն է հայտնել փորձառու նախկին թիմակցին՝ երիտասարդների նկատմամբ լավ վերաբերմունքի համար։
«Շատ շնորհակալ եմ, ավա՛գ։ Ես միշտ երախտապարտ էի քեզ այն բանի համար, թե ինչպես ես վերաբերվում մեզ՝ երիտասարդ խաղացողներիս»,- գրել է Յամալը սոցցանցերում։