«Բարսելոնան» սկսել է այլընտրանքներ փնտրել Բիլբաոյի «Ատլետիկի» իսպանացի հարձակվող Նիկո Ուիլյամսին, հայտնում է Mundo Deportivo-ն։
Այսօր ավելի վաղ «Ատլետիկի» 22-ամյա հարձակվողը 2024/25 մրցաշրջանի մեկնարկից առաջ ստացել 10 համարի մարզաշապիկը և հայտարարել է, որ ցանկանում է պատմություն կերտել բասկյան ակումբում։
Նշվում է, որ կատալոնական ակումբը սկսել է այլընտրանքային տարբերակներ փնտրել թիմի հարձակման գիծն ուժեղացնելու համար։
Թեկնածուների թվում են «Լիվերպուլի» կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը, «Բավարիայի» ֆրանսիացի հարձակվող Կինգսլի Կոմանը և «Միլանի» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն։