Բիլբաոյի «Ատլետիկի» իսպանացի հարձակվող Նիկո Ուիլյամսը նոր մրցաշրջանից առաջ ստացել է 10 համարի մարզաշապիկը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ես շատ հպարտ եմ, որ կարող եմ կրել այս թիվը և մտնել պատմության մեջ, ինչպես դա արել է Իկեր Մունիայինը»,- ասել է Ուիլյամսը ակումբի սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում։
🔴⚪️ Nico Williams gets shirt number 🔟 at Athletic Club. pic.twitter.com/zybfzA2HlO
— Fabrizio Romano (@FabrizioRomano) August 12, 2024
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր , որ Ուիլյամսը համաձայնել է տեղափոխվել «Բարսելոնա», սակայն ավելի ուշ այդ տեղեկությունը հերքվել է։