«Բարսելոնան» այս տարի ակումբի հիմնադրի՝ Ժոան Գամպերի գավաթը կխաղարկի ֆրանսիական «Մոնակոյի» հետ՝ հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:
Թիմերի միջև հանդիպումը կկայանա այսօր՝ օգոստոսի 12-ին, Երևանի ժամանակով 22։00-ին։
Հիշեցնենք, որ «Կապտանռնագույնները» նախորդ տարի գավաթը խաղարկել էին Լոնդոնի «Տոտենհեմի» հետ՝ հաղթելով 4։2 հաշվով։