Գերմանական սպորտային Adidas ապրանքանիշը յուրօրինակ կերպով է ներկայացրել Մադրիդի «Ռեալի», Թուրինի «Յուվենտուսի», Մյունխենի «Բավարիայի», Լոնդոնի «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» 2024/25 մրցաշրջանի համար նախատեսված երրորդ համազգեստը։
Համազգեստի շնորհանդեսին մասնակցել են նշված ակումբների անվանի և լեգենդար նախկին խաղացողները։ Մադրիդի «Ռեալի» համազգեստը ներկայացրել է «Սերուցքայինների» նախկին կիսապաշտպան և մարզիչ Զինեդին Զիդանը ։
Յուվենտուսի մարզաշապիկը կրել է թուրինյան ակումբի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն։ Մյունխենի «Բավարիայի» համազգեստը ներկայացրել է գերմանացի նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը։
Լոնդոնի «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» համազգեստները ներկայացրել են համապատասխանաբար Պատրիկ Վիեյրան և Ռիո Ֆերդինանդը։
Ընկերությունը հայտնել է, որ նոր հավաքածուները վաճառքում կհայտնվեն այսօր՝ օգոստոսի 12-ին։