«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հավանություն է տվել «Տոտենհեմի» իսպանացի ձախ պաշտպան Սերխիո Ռեգիլոնի կատալոնական ակումբ տեղափոխությանը։ Այս մասին հայտնում է իսպանական Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա ֆուտբոլիստը չի մտնում Անժե Պոստեկողլուի ծրագրերի մեջ, ուստի «Խթանները» պատրաստ են քննարկել իսպանացու համար առաջարկները:
Սերխիո Ռեգիլոնը խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում» նախորդ մրցաշրջանի առաջին կեսում և հունվարից մինչև մրցաշրջանի ավարտը ներկայացրել է «Բրենտֆորդը»: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 12 միլիոն եվրո։