Բասկետբոլի ԱՄՆ-ի կանանց հավաքականը 2024 թվականին Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերի եզրափակիչում հաղթել է Ֆրանսիային։ Հանդիպումն ավարտվել է 67:66 հաշվով։
Ամերիկյան թիմի ամենաարդյունավետ խաղացողը Աջա Ուիլսոնն էր, ով վաստակեց 21 միավոր։ Ֆրանսիայի հավաքականի կազմում Գաբբի Ուիլյամսը վաստակել է 19 միավոր։
ԱՄՆ-ի կանանց հավաքականը 62-րդ անընդմեջ հաղթանակը տարավ օլիմպիական խաղերում։ Նրանք Խաղերի ոսկին նվաճեցին ութերորդ անգամ անընդմեջ: Ընդհանուր առմամբ նրանք օլիմպիական մրցաշարում 10 հաղթանակ ունեն։
Բասկետբոլի կանանց եզրափակիչը Փարիզում 2024 թվականի Օլիմպիական խաղերի վերջին մրցաշարն էր։ Այսպիսով, մեդալային աղյուսակը գլխավորեց ԱՄՆ-ը (40-44-42, ընդհանուր 125 մեդալ), երկրորդը Չինաստանն է (40-27-24):