Հանդբոլի տղամարդկանց Դանիայի հավաքականը ոսկե մեդալներ է նվաճել 2024 թվականին Փարիզում (Ֆրանսիա) կայացած Օլիմպիական խաղերում։
Եզրափակչում դանիացիները խնդիրներ չունեցան Գերմանիայի հավաքականի հետ և հաղթեցին 39:26 հաշվով։
Նշենք, որ Դանիան պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց Օլիմպիական Խաղերի հանդբոլի մրցաշարի եզրափակիչում։
Դանիացիները մասնակցել են վերջին երեք ՕԽ-ների եզրափակիչներին․ 2016-ին նրանք չեմպիոն են դարձել՝ հաղթելով Ֆրանսիային, 2020-ին զիջել են նույն ֆրանսիացիներին, իսկ այսօր հաղթել են գերմանացիներին։
ՕԽ-2024-ի բրոնզե մեդալակիր է դարձել Իսպանիայի հավաքականը։