Նիդեռլանդացի վազորդ Սիֆան Հասանը եզակի նվաճում է գրանցել 2024 թվականին Փարիզում (Ֆրանսիա) Օլիմպիական խաղերի մարաթոնում հաղթելուց հետո։
Նա դարձավ պատմության մեջ առաջին մարզիկը, ով նվաճեց օլիմպիական մեդալներ 1500 մ (բրոնզ Տոկիոյում 2020), 5000 մ (ոսկի Տոկիոյում, բրոնզ՝ Փարիզ), 10000 մ (ոսկի Տոկիոյում, բրոնզ՝ Փարիզ) և մարաթոնյան վազքում (ոսկի՝ Փարիզ)։
Նման նվաճման չեն հասել ոչ կին, ոչ տղամարդ մարզիկները։
31-ամյա Հասանը օլիմպիական ռեկորդ է սահմանել մարաթոնում․ նա գրանցեց 2:22.55 արդյունք և սահմանեց նոր օլիմպիական ռեկորդ: Օլիմպիական խաղերի պատմության մեջ սա Նիդեռլանդների առաջին ոսկե մեդալն է մարաթոնյան մրցաշարում:
Արծաթե մեդալը նվաճեց եթովպացի Տիգիստ Ասեֆան։ Բրոնզը բաժին հասավ քենիացի Հելեն Օնսանդո Օբիրին: