«Վալենսիայի» և Վրաստանի հավաքականի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին պատրաստ է տեղափոխվել «Լիվերպուլ»: Այս մասին հայտնում է Football Espana-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ մերսիսայդցիները դիտարկում են վրացի դարպասապահին գնելու տարբերակը։ Նշվում է, որ վրացի դարպասապահի տեղափոխությունը «Կարմիրների» համար կարող է արժենալ 30 միլիոն եվրո։
23-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Անցած մրցաշրջանում դարպասապահն անցկացրել է 32 հանդիպում, որոնցից 12-ում անառիկ է պահել դարպասը։ Transfermarkt-ը վրացու տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։