«Բարսելոնան» ծրագրում է բարելավել պայմանագիրը թիմի 21-ամյա կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի հետ՝ 2024 թվականի Օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարում նրա տպավորիչ ելույթից հետո։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը կարծում է, որ Օլիմպիական խաղերում Լոպեսի ելույթից հետո, որտեղ նա դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, նրա նկատմամբ հետաքրքրությունը կմեծանա այլ ակումբներից։ Ընդգծվում է, որ «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նույնպես բարձր է գնահատել Լոպեսի խաղամակարդակը 2024 թվականի Օլիմպիական խաղերում։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt-ը երիտասարդ իսպանացու տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո: