«Բարսելոնան» օգոստոսի 24-ը սահմանել է որպես վերջնաժամկետ է Բիլբաոյի «Ատլետիկի» իսպանացի հարձակվող Նիկո Ուլիյամսին իր ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ եթե 22-ամյա ֆուտբոլիստը հրաժարվի, ապա «Կապտանռնագույնները» կսկսեն աշխատել այլընտրանքային տարբերակների վրա։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ կատալոնական ակումբը բարձր է գնահատում այն շանսերը, որ Ուիլյամսը կհամաձայնի միանալ իրենց։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ուիլյամսը բասկյան ակումբի կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: