Ալժիրցի Իման Խելիֆը, որը 2023 թվականի բռնցքամարտի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ գենդերային թեստը ձախողեց և հետագայում որակազրկվեց, խոսել է 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելու մասին։
«Ես երազում էի այս ամենի մասին։ Այս հաջողությանը հասնելու համար պահանջվեց ութ տարի: Ես օլիմպիական չեմպիոն եմ, ոսկե մեդալակիր. ես շատ ուրախ եմ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք եկել էին ինձ աջակցելու։ Այս ոսկե մեդալը լավագույն պատասխանն է իմ դեմ արատավոր արշավին։ Ես կին եմ, ինչպես ցանկացած այլ կին։ Ես ծնվել եմ կին և ապրել որպես կին, բայց հաջողությունը թշնամիներ ունի, և նրանք չեն կարող հաշտվել իմ հաջողության հետ»,- Խելիֆի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Հիշեցնենք, որ կանանց մինչև 66 կգ քաշային կարգի եզրափակիչում Խելիֆը մրցավարների միաձայն որոշմամբ 5-0 հաշվով հաղթեց Չինաստանի ներկայացուցիչ Յան Լուին։