«Բարսելոնայի» ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Ժուլ Կունդեն խոսել է ֆուտբոլում ունեցած իր վախերի մասին։
«Իմ ամենամեծ մտավախությունն այն է, որ կարիերայիս վերջում կզղջամ բաց թողնված հնարավորությունների համար, այն բանի համար, որ չեմ հասել իմ առավելագույնին։ Որպես մարզիկ՝ քեզ շատ բան է սպասվում, և որոշ ֆուտբոլիստներ սխալ շրջադարձեր են կատարում, մոլորվում, քանի որ չափազանց մեծ ուշադրություն են դարձնում, թե ինչ են ասում ուրիշներն իրենց մասին։ Ես ամենից շատը դրանից եմ վախենում»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Կունդեն կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 48 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։