«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը շնորհավորել է իր թիմակից և «Ֆուրիա Ռոխայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին՝ 2024 թվականի Օլիմպիական խաղերի տղամարդկանց ֆուտբոլի մրցաշարում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Այո, ընկեր, դու արժանի ես դրան»,- գրել է Յամալը սոցցանցի իր էջում։
Հիշեցնենք, որ 2024 թվականի Օլիմպիական խաղերի տղամարդկանց ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչում Իսպանիայի հավաքականը բարդագույն խաղում 5։3 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիայի հավաքականին։