Իսպանացի կիսապաշտպան Դանիել Օլմոն «Բարսելոնա» տեղափոխվելուց առաջ հուզիչ հրաժեշտ է տվել «ՌԲ Լայպցիգին»:
«Երիտասարդ ակումբ, երիտասարդ խաղացող… Մենք մեծացանք, նվաճեցինք մեր առաջին տիտղոսները միասին և միասին պատմություն կերտեցինք:
Երկու գավաթն ու սուպերգավաթը ընդամենը մի քանիսն են այն բազմաթիվ անմոռանալի պահերից, որոնք հավերժ կմնան ինձ հետ:
Շնորհակալություն, «ՌԲ Լայպցիգ»: Դու հավերժ կմնաս իմ սրտում»,- գրել է Օլմոն X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):