Անգլիացի կիսապաշտպան Քոնոր Գալագերը «Չելսիից» տեղափոխվելուց առաջ այցելել է Մադրիդի «Ատլետիկոյի» «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտ։ Այս մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։
«Քոնոր Գալագերն այցելել է «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մինչ «Ատլետիկոն» և «Չելսին» ավարտում են տրանսֆերային ընթացակարգերը», — ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» և «Ատլետիկոն» պայմանավորվել են Քոնոր Գալագերի տրանսֆերի շուրջ 40 միլիոն եվրոյի դիմաց։ Անգլիայի հավաքականի խաղացողը 5 տարվա պայմանագիր կկնքի իսպանական ակումբի հետ։