Ավարտվեց 2024 թվականի Օլիմպիական խաղերի կանանց ֆուտբոլի մրցաշարի երրորդ տեղի համար հանդիպումը, որում հանդիպեցին Իսպանիայի և Գերմանիայի հավաքականները։ Թիմերը խաղացել են Լիոնի (Ֆրանսիա) Գրուպամա մարզադաշտում։
Գերմանիայի հավաքականը հաղթեց 1։0 հաշվով։
64-րդ րոպեին Գերմանիայի հավաքականի պաշտպան Յուլիա Գվինն իրացրեց 11 մետրանոցը և հաղթանակ պարգևեց իր թիմին։