Երեկ՝ օգոստոսի 8-ին խաղարկվեցին մեդալների հերթական հավաքածուները 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում։
Մրցաշարային աղյուսակի առաջատարը ԱՄՆ հավաքականն է, որն այս պահին նվաճել է 30 ոսկե, 38 արծաթե և 35 բրոնզե մեդալ։ Մեդալների ընդհանուր քանակով էլ ԱՄՆ-ն զգալի առավելություն ունի` 103։
Երկրորդ տեղում Չինաստանն է, երրորդում` Ավստրալիան: