«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ամփոփել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի առաջին խաղում ղազախական «Օրդաբասիի» դեմ տարած հաղթանակը։
«Այսօր մենք տարանք արժանի հաղթանակ։ Մրցակցին լավ էինք ուսումնասիրել գիտեինք նրանց ուժեղ ու թույլ կողմերը։ Խաղից առաջ ունեցանք խնդիրներ կորցրեցինք մեր հարձակվողին՝ Դեբլեին, իսկ խաղի ընթացքում վնասվածք ստացավ Լուկաս Վիլելան։ Կարծում եմ՝ այսօր հաղթանակ տարանք տակտիկական հիանալի աշխատանքի շնորհիվ։
Համաձայն եմ, որ առաջին խաղակեսում «Օրդաբասին» տիրում էր նախաձեռնությանը, բայց առաջին խաղակեսից հետո տակտիկական շտկումներ մցրեցինք մեր խաղի մեջ՝ բնականաբար չեմ բացահայտի, թե ինչպիսի։ Տանը մեզ դժվարին հանդիպում է սպասվում, քանի որ լավ խաղացողներով համալրված թիմ է»,- ասել է Մելիքյանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա Երևանում՝ օգոստոսի 15-ին, ժամը 20։00-ին։