Շվեդ լողորդ Վիկտոր Յոհանսոնը հրաժարվել է 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի 10 կմ բաց ջրերում լողավազքից։
«Բժշկական շտաբից ինձ խորհուրդ տվեցին ելույթ չունենալ։ Մարզիկների առողջությունն ամենակարևորն է։ Մենք ուսումնասիրեցինք այս առաջարկությունները և համեմատեցինք առկա ռիսկերի հետ, և մեզ թվում էր, որ լավագույն որոշումը մասնակցությունից հրաժարվելն է։ Չեմ կարծում, որ շատ մարդիկ կան, եթե այդպիսիք կան, որոնք մի կում ջուր կխմեն Սենից»,- ասել է Յոհանսոնը Dagens Nyheter-ին։
Հիշեցնենք, որ 2024 թվականի Օլիմպիական խաղերը կտևեն մինչև օգոստոսի 11-ը։ Ընդհանուր առմամբ կխաղարկվի մեդալների 329 հավաքածու: 2024 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրում ներկայացված է 32 մարզաձև։