Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է կենտրոնական պաշտպան Պեպեի՝ պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու որոշմանը։
Այսօր Մադրիդի «Ռեալի», «Պորտուի» և Պորտուգալիայի հավաքականի նախկին կենտրոնական պաշտպան Պեպեն 41 տարեկանում հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
«Բառերը բավարար չեն՝ արտահայտելու համար, թե որքան մեծ նշանակություն ունես ինձ համար, իմ ընկեր։
Մենք հաղթել ենք ամեն ինչ, որ պետք է հաղթել խաղադաշտում, բայց ամենամեծ ձեռքբերումը բարեկամությունն ու հարգանքն է, որը ես տածում եմ քո հանդեպ։ Դու յուրահատուկ ես, եղբայրս։ Շնորհակալություն ամեն ինչի համար»,- գրել է Ռոնալդուն իր սոցցանցում։