Հայաստանի Ազգային Պարալիմպիկ հավաքականի մարզիկներ՝ Գրետա Վարդանյանը (պարածանրամարտ), Սմբատ Կարապետյանը (սայլակավազք) և Սարգիս Ստեփանյանը (գնդի հրում) օգոստոսի 28-ից Սեպտեմբերի 11-ը կմասնակցեն Փարիզ 2024 Ամառային Պարալիմպիկ խաղերին: Այս մասին հայտնում է Հայաստանի Ազգային Պարալիմպիկ Կոմիտեի լրատվական բաժինը։
Մարզիկների մրցելույթների օրերն են՝
Սարգիս Ստեփանյան — F55 գնդի հրում – օգոստոսի 30
Սմբատ Կարապետյան — T54 Սայլակավազք – սեպտեմբերի 4
Գրետա Վարդանյան — պարածանրամարտ 61 քաշային կարգ – սեպտեմբերի 6